Փակ է լինելու երթևեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով
2025-08-16 / 21 55 |
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 9.00-18.00, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով։
Կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։