ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս պահին՝ 16.08.2025թ. ժամը 19:30-ի դրությամբ՝ սկսած 09:30-ից, ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, անջատումներ չունենք։ Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր ստորաբաժանումների մասնագետներին՝ իրենց մասնագիտական պարտավորությունները պատշաճ կատարելու եւ մեր քաղաքացիներին երաշխավորված, անխաթար էլեկտրամատակարարում ապահովելու համար։

Հ.Գ. Եթե կան բնակավայրեր կամ կոնկրետ հասցեներ, որտեղ ունենք էլեկտրաէներգիայի մատակարարման լոկալ բնույթի խաթարումներ (անջատումներ), խնդրում եմ այս գրառման տակ նշել հասցեն, որպեսզի պարզենք մեր դիսպետչերական (կարգավարական) ծառայության աշխատանքի արդունավետությունն ու ներառական գործիքակազմերի արդյունավետությունը։

Շնորհակալություն,

Խաղաղ հանգստյան օրեր բոլորիս»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել