Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում հավանաբար նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,- ասել է նա։