«Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, այն մասին, որ կուտակային վճարները չկատարելու համար պատժամիջոցների մեկնարկն արդեն տրված է: Մասնավորապես կուտակային վճարները չկատարելու պատճառով Դատական դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցվել են:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից Իրավաբան.net-ին տեղեկացրին, որ հրապարկված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Որևէ հաշիվ սառեցված չէ: Բոլորի աշխատավարձերը ժամանակին կվճարվեն»,- հայտնեցին բաժնից: