«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփեր, ազդանշանային 4 ական, գնդացիրի՝ 100 և ինքնաձիգի 118 փամփուշտ:

Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել