Առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով․ Միքայել Սրբազան

Առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով: Այս մասին Քրեակատարողական հիմնարկից գրել է Շիրակի թեի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Սիրելիներ.
Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը …
Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով: Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին:
Առաջ Աստված …

«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:
Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին:
Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, ամեն ինչի համար, Փառք քեզ …
05.08.2025թ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել