Պարզաբանում՝ Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

Պարզաբանում՝ Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ:

««Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։
Խափանումները տեղի են ունեցել՝

  • 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50
  • 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25

Խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր:

Տեղեկացնում ենք, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։

Մասնագետների օպերատիվ գործողությունների շնորհիվ հիմնական ծառայությունները հիմնականում շարունակել են աշխատել, իսկ խափանումներն ամբողջությամբ վերացվել են նույն օրը։

Ներկայում իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով։

Այս տարում ավարտին է հասցվում նաև տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը՝ համակարգի անխափանությունն ու վերականգնման արագությունը բարձրացնելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել