«Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ վիրապից»․ Սերգեյ Հարությունյան

Հունիսի 25-ից ի վեր, երբ կալանավորվեց Բագրատ Սրբազանը, գրեթե ամեն օր այցելել եմ նրան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Այսօր նույնպես այցելել էի և քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ վիրապից (Երևան-կենտրոն ՔԿՀ): Սրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն այլընտրանք չունի և Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:

Հ.Գ Շատ անգամներ Բագրատ Սրբազանին այցելելուց, հատկապես ուշ ժամերին, եղել է, որ ֆիզիկապես և հոգեպես սպառված եմ եղել, սակայն բաժանվելիս զգացել եմ, որ այդ լուսավոր մարդուց էներգիա և հավատ եմ ստացել: Տա Աստված, որ մեր երկու լուսավոր Սրբազաններն ու մյուս քաղբանտարկյալները շուտափույթ ազատ արձակվեն…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել