Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի մարքեթինգային ստորաբաժանումը փնտրում է ստեղծագործող լրագրողի/բովանդակության ստեղծողի՝ պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով կմիանա մեր թիմին։ Լրագրողի աշխատանքը ներառում է բովանդակության ստեղծում ինչպես Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի, այնպես էլ իրավական և այլ ոլորտների մեր գործընկերների ու նրանց հետ համատեղ իրականացվող ծրագրերի համար։
Աշխատանքի նկարագրություն՝
- օրակարգային և արդիական թեմաների մշակում, նյութերի պատրաստում,
- հարցազրույցների կազմակերպում և վարում,
- տեղեկատվության հավաքագրում, փաստերի ստուգում և վերլուծություն,
- միջոցառումների լուսաբանում, ռեպորտաժների պատրաստում,
- դատական նիստերի լուսաբանում,
- լրահոսի ապահովում,
- թեմատիկ հետաքննությունների իրականացում,
- վերլուծական նյութերի մշակում,
- մարկետինգային նյութերի մշակում,
- գործընկերների սոցիալական հարթակների համար բովանդակության (տեքստ, նկար, տեսանյութ, ինֆոգրաֆիկա, քվիզ, սթորի) ստեղծում և հարթակների կառավարում։
Պահանջվող որակավորումներ՝
- բարձրագույն կրթություն (լրագրություն, հաղորդակցություն կամ հարակից ոլորտ),
- հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- համակարգչային և սոցիալական մեդիայի հմտություններ, արհեստական բանականության գործիքներին տիրապետելու կարողություն,
- գործընկերներների հետ շփվելու և նրանց կարիքները հասկանալու ունակություն,
- վերլուծական մտածողություն, քննադատական մոտեցում և կազմակերպվածություն,
- արագաշարժություն, ճկունություն և ստեղծագործական մտածողություն,
- նախաձեռնողություն և պատասխանատվություն,
- մասնագիտական փորձառությունը, լուսանկարելու, տեսնկարահանելու և մոնտաժելու կարողությունը կդիտվի առավելություն։
Մենք առաջարկում ենք՝
- դինամիկ և հետաքրքիր մասնագիտական աշխատանքային միջավայր,
- մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
- պրոֆեսիոնալ և աջակցող թիմ։
Եթե հետաքրքրված եք, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Նամակի վերնագիրը նշեք «Լրագրող»։
Դիմումների վերջնաժամկետ՝ օգոստոսի 5, 2025։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։
Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։