Հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի միայն մարտի 7-ի արտադրության խմբաքանակի ներմուծումը․ ՍԱՏՄ

«Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ,  չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։

Մեկ անգամ ևս շեշտում ենք.

2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։

Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։

Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով»,-ասված է ՍԱՏՄ հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել