Դատախազությունը Վահագն Վերմիշյանի և վերջինիս ընտանիքի վերաբերյալ Հակակոռուպցիոն քաղաքացիական գործով, ի վերջո, ապրիլ ամսին հրաժարվեց ներկայացված հայցապահանջից, ինչի արդյունքում ապրիլի 30-ին դատարանի կողմից կայացվեց համապատասխան վճիռ, որով կարճեց նշված քաղաքացիական գործի վարույթը։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Վահագն Վերմիշյանի փաստաբան Ինգա Սարաֆյանը։
«Գործը ավարտված պետք է համարվեր, սակայն շատ տարօրինակ մի իրավիճակ ստեղծվեց, երբ օրեր առաջ ստացանք դատախազության կողմից հունիսի 19-ին ներկայացված վերաքննիչ բողոք, որով մասնակի բողոքարկվել էր դատարանի կողմից կայացված վճիռը՝ դատական ծախսերի մասով։ Իհարկե, գործի քննության ժամանակ էլ մենք չէինք ցանկանում առանձնակի բարձրաձայնել, քանի որ հարցը գումարային էր։ Հիմա կցանկանանք լուսաբանել, քանի որ բավականին տարակուսած ենք այս իրավիճակից։ Դատարանը մասնակի էր բավարարել մեր կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցման պահանջը, սակայն դատախազության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որում հստակորեն նշվում է, որ այդ մեկ երրորդի չափով բավարարումը նույնպես հիմնավոր չէ և այս գործքով փաստաբանների աշխատանքը պետք է հավասար լինի զրոյի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանի գործով դատախազությունը ավելի վաղ հրաժարվել է շուրջ 352 միլիոն արժողությամբ հայցապահանջից։