Կարաոկե ակումբում տեղի ունեցած միջադեպից հետո աղջիկները բերման են ենթարկվել ոստիկանություն

Փետրվարի 19-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցում շրջագայություն կատարելիս` մոտակա կարաոկե ակումբից վիճաբանության ձայներ են լսել, մտել ներս և նկատել, որ մի քանի աղջիկներ սրահում հարվածում են միմյանց:

Վերջիններիս` 1986 թ. ծնված Աելիտա Մ.-ն, 1990 թ. ծնված Միլենա Ե.-ն և 1977 թ. ծնված Եվգենյա Գ.-ն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Ժամը 08.10-ին Եվգենյա Գ.-ն հաղորդում է տվել, որ ակումբում, վիճաբանության ժամանակ, Աելիտա Մ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել