ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարությանը ներկայացրեց նոր նախագիծ, որով կստեղծվի Վաղարշատ համայնքային փունջը։
«Փնջում ներառվում են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները, վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով։ Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։
Նախագծով նախատեսվում է միավորվող համայնքների ՏԻՄ լիազորությունները դադարեցնել, և միավորված համայնքի ՏԻՄ լիազորությունների ստանձման համար սահմանել ժամկետներ, ինչպես և Վաղարշապատ համայնքում անցկացնել ընտրություններ, որը նախատեսվում է իրականացնել 2025 թ․ նոյեմբերի 16-ին»,-նշեց նա։
Կառավարությունը ներկայացված նոր նախագիծը հաստատեց։
Մանրամասները՝ տեսանյութում։