Հայաստանի պատմության մեջ ամենաշատ ՍԴ դիմած փաստաբանն եմ. ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյան

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում ընդգծեց՝ իր կենսագրությունը ոչ միայն քաղաքական գործչի, այլև իրավապաշտպանի գործունեության պատմություն է։

«Կարծում եմ, որ իմ կենսագրությունն ավելի շատ իրավապաշտպանի կենսագրություն է, քան քաղաքական գործչի։ Եթե կարդացել եք, ապա երևի եզրակացրել եք, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաշատ Սահմանադրական դատարան դիմած փաստաբանն եմ։ Այդ գրեթե բոլոր գործերով սպառել եմ ներպետական պաշտպանության միջոցները և դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն՝ անկախ իշխանության ով լինելուց, ես կարող եմ ունենալ և ունենում եմ տարակարծություն, որը հասցնում եմ Սահմանադրական դատարան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել