«Մենք չենք նախաձեռնել պատերազմը, բայց այս պատմության վերջը կգրվի Իրանի ձեռքով»․ Իրանի կառավարություն

Իսրայելի վերջին ավիահարվածի կապակցությամբ, որի հետևանքով զոհվեցին Իրանի քաղաքացիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ և գիտնականներ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում կտրուկ դատապարտել է Թել Ավիվի գործողությունները և հայտարարել պատասխան քայլերի սկիզբը։

«Մենք չենք նախաձեռնել պատերազմը, բայց այս պատմության վերջը կգրվի Իրանի ձեռքով»,-Irna-ի փոխանցմամբ՝ նշված է Կառավարության հայտարարության մեջ։

Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Իսրայելը չէր կարող հարձակումն իրականացնել առանց ԱՄՆ-ի համակարգման և թույլտվության։

«Այսպիսով, ԱՄՆ կառավարությունը, որպես այս ռեժիմի գլխավոր հովանավոր, պատասխանատու է նաեւ Սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետեւանքների համար»,-նշել է Արաղչին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել