«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը մերժվեց 28 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նախագծով ժամանակավոր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` Քոչարյանի վարքի վերաբերյալ տալու եզրակացություն և հետագայում բացառելու նման վարքագծի կրկնությունը։