«Անձնական տարաձայնություններ ենք ունեցել Գլխավոր դատախազի հետ»․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հնարավոր թեկնածու

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում նաև փաստաբան Կարեն Բատիկյանը։ Նա աշխատել է ինչպես Քննչական կոմիտեում, այնպես էլ Գլխավոր դատախազությունում։

Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարությունում ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար հարցազրույցի փուլը։ Գլխավոր դատախազի տեղակալ, մրցութային խորհրդի անդամ Էդգար Արսենյանը Բատիկյանից հետաքրքրվեց, թե որն է եղել դատախազությունում աշխատանքից ազատվելու պատճառը։

«Անձնական տարաձայնություններ ենք ունեցել Գլխավոր դատախազի հետ»,-նշել է Բատիկյանը և այլ մանրամասներ հայտնել։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել