Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում նաև փաստաբան Կարեն Բատիկյանը։ Նա աշխատել է ինչպես Քննչական կոմիտեում, այնպես էլ Գլխավոր դատախազությունում։
Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարությունում ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար հարցազրույցի փուլը։ Գլխավոր դատախազի տեղակալ, մրցութային խորհրդի անդամ Էդգար Արսենյանը Բատիկյանից հետաքրքրվեց, թե որն է եղել դատախազությունում աշխատանքից ազատվելու պատճառը։
«Անձնական տարաձայնություններ ենք ունեցել Գլխավոր դատախազի հետ»,-նշել է Բատիկյանը և այլ մանրամասներ հայտնել։
Շարունակությունը՝ տեսանյութում։