Երբ դատավարության մասնակիցը դառնում է վկա

Դատարանում վարչական գործի քննության ընթացքում կարող է լինել դեպք, երբ չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն համապատասխան դատական ակտը կայացնելու համար:

Նման պարագայում դատավարության մասնակցին, որին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, իր նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ, դատարանը կարող է կարգադրել հանդես գալ որպես վկա:

Եթե վավարության մասնակիցը, հղում կատարելով առանձին հարցի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իր իրավունքին, հրաժարվում է ցուցմունք տալ, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաս նրա, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր նրա ցուցմունքը, մնում է չապացուցված։

Որպես վկա հանդես եկող դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկա լինելու նիստին, որի ընթացքում հարցաքննվում են մյուս վկաները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել