«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ճանապարհային ոստիկանության կողմից, իսկ մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները` մաքսային մարմնի կողմից:
«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին տրվում են ժամանակավոր հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր (իսկ եթե տրանսպորտային միջոցի համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, ապա անկախ ներմուծման ժամկետից տրվում են հաշվառման համարանիշեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: