Երջանիկ Գևորգյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 11-ին հրամանա է ստորագրել, որով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ Երջանիկ Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Նշենք, որ այդ պաշտոնին նշանակվել է Ռոբերտ Ալեքսանդրի Թունիյանը։

Iravaban.netը «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում Երջանիկ Գևորգյանի հարցազրույցը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել