Կարապետ Համբարձումյանը նշանակվել է ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ

Կարապետ Համբարձումյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ։

Iravaban.net-ը ներկայացնում է Կարապետ Գևորգի Համբարձումյանի կենսագրությունը։

Ծնվել է 1991թ. ապրիլի 28-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),

2022-2024թթ.` ՀՀ դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

VII-XI.2022թթ.` ՀՀ գլխավոր դատախազության դատախազ,

2021-2022թթ.` Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ,

VIII-X.2021թթ.` ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության ՀԿԳ քննիչ,

2020-2021թ.` ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ,

2018-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

X-XII.2018թ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2017-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2015-2017թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

2014-2015թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,

2012-2014թթ.՝ ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

2011-2012թթ.՝ ՀՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 10-րդ հրաձգային վաշտի 3-րդ դասակի հրամանատար,

Կրթություն

2010թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,

2010-2011թթ.՝ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ,

2021թ.՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել