Ազգային ժողովի 2025 թվականի փետրվարի 11-ին գումարվող նիստերի օրակարգում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը։
Նշենք, որ այն քաղքացիական նախաձեռնություն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 5 ժամ։
Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել էր, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված այս նախագիծը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:
Ներկայացվել է նախագծի լրամշակված տարբերակը։