Փետրվարի 7-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործ է ստացվել, որը մակագրվել է դատավոր Արսեն Գեղամյանին։
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Վ․Պ․-ն վիճաբանության ժամանակ սպանել է կնոջը։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, քննությամբ դեռևս չպարզված օրը և ժամին, տան հյուրասենյակում, վիճաբանության ժամանակ Վ․Պ․-ն ապօրինաբար կյանքից զրկել է մերձավոր ազգականի՝ իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ. Հ․-ն
Վ․Պ-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ սպանությունը՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Վ․Պ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: