Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը փետրվարի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Բարձրագույն դատական խորհրդի փետրվարի 10-ի որոշմամբ 2025 թվականի փետրվարի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Արտուշի Գաբրիելյանի լիազորությունները համարվել են դադարած:
Iravaban.net-ը հայտնել էր, որ նա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 14-ին։
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Ծնվել է 1976 թվականին Գորիս քաղաքում։
Կրթություն
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական։
2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում` որպես դատավորի օգնական։
2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023 թվականի հունվարի 30 -ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-33-Ա հրամանագրով նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: