Դատավոր Ավագ Գաբրիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը փետրվարի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բարձրագույն դատական խորհրդի փետրվարի 10-ի որոշմամբ  2025 թվականի փետրվարի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Արտուշի Գաբրիելյանի լիազորությունները համարվել են դադարած:

Iravaban.net-ը հայտնել էր, որ  նա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 14-ին։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1976 թվականին Գորիս քաղաքում։

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային փորձ

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում` որպես դատավորի օգնական։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2023 թվականի հունվարի 30 -ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-33-Ա հրամանագրով  նշանակել  է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել