Փետրվարի 6-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 36-ամյա կինը հայտնել էր, որ հունվարի 30-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել Արա գյուղի 1-ին փողոցում գտնվող իր տուն և գողացել փող ու ոսկյա զարդեր, հայտնում են ոստիկանությունից։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Կոտայքի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 24-ամյա երիտասարդը։ Նա Վեդի քաղաքում հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ ներկայացրել է գողոնի մի մասը՝ 3 միլիոն 810 հազար դրամ, 50 հազար ռուբլի, 650 դոլար և ոսկյա զարդեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: