Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որով գումար կհատկացվի 100-ամյա տարեցներին։
Կարգադրության մեջ ասվում է․
«Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևան համայնքի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 10 բաժին 07 խմբի 01 դասի «58. Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված գումարներից 100-ամյա տարեցներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 6000.0 հազար ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի»: