Աննա Հազեյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնի է նշանակվել

Աննա Հազեյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ։

Որոշման մեջ, որը փետրվարի 6-ին ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Աննա Հազեյանի դիմումը`

1. Աննա Նորիկի Հազեյանին 2025 թվականի փետրվարի 6-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ (ծածկագիրը՝ 06-Գ25-29.3-Ղ3-3)։

2. Աննա Նորիկի Հազեյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել