«Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի 1-ին փուլի հանրային քննարկումը՝ ՀԱԱՀ-ում

Հունվարի 30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի ունեցավ «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի 1-ին փուլի  հանրային քննարկումը:

Հանրային քննարմանը մասնակցում էին Ազգային ժողովի, Ֆինանսների նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ։ 

Ընդհանուր առմամբ հանրային քննարկմանը մասնակցել է 34 մարդ: Առաջինը ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա, ՀԿ նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Նա ներկայացրեց ծրագրի նպատակը, դրա շրջանակում կատարված աշխատանքները, նորաստեղծ www.budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակը։

Մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը:

Քննարկման առաջին բանախոսը «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն էր։

Մովսես Արիստակեսյանը հանդես եկավ «Մասնակցային բյուջետա­վորման միջ­ազ­գային փորձի ներդրումը Հայաս­տանում» թեմայի զեկուցմամբ։

Նրա խոսքով՝ հանրային ֆինանսների ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, դրանց կառավարման արդյունավետության բարձրացումը, օգտագործման ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու ուղղությամբ առկա հիմնախնդիրները լուծելու համար շատ երկրների կառավարությունների կողմից մշակվել և գործում են բազմաթիվ հայեցակարգեր, ռազմավարական ու ոլորտային ծրագրեր։

Այդ գործում խիստ կարևորվում է իշխանությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ-ներ) միջև կառուցողական համագործակցությունը:

Միջազգային, այդ թվում նաև հայաստանյան փորձը ցույց է տվել, որ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունը և կարողությունը կարող են բախվել իրավական, ինստիտուցիոնալ և քաղաքական խոչընդոտների:

Դրանք, զուգորդվելով բյուջեի հիմնախնդիրների վերաբերյալ հանրությանը հասանելի տեղեկատվության ընդհանուր բացակայության փաստի հետ, լրջորեն խոչընդոտում են ՔՀԿ-ների ջանքերն՝ ուղղված պետական ռեսուրսների օգտագործման քննարկումներին մասնակցելու նրանց փորձերին:

Այդ տեսակետից միջազգային փորձը հուշում է, որ պետական ֆինանսների կառավարման ոլորտում իշխանությունների և ՔՀԿ-ների միջև համագործակցության նշված հիմնախնդիրների լուծման համար աշխարհի տարբեր երկրներում հիմնականում կիրառվում են տարբեր քաղաքականություններ։

Ըստ Արիստակեսյանի՝ ՀՀ ՔՀԿ-ների մասնակցությունը բյուջետային գործընթացին առայժմ այդքան էլ ակտիվ չէ: Այսպես, 2024-2026թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ հայտատու մարմինների իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումների վերաբերյալ պատրաստված հաշվետվության տվյալների համաձայն  2024-2026թթ. ՄԺԾԾ նախագծի քննարկումները բնութագրվում են հետևյալ տվյալներով․

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ Նունե Արաբաչյանն ու Անժելա Քոչարյանը հանդես եկան «ՀՀ արդարադատության ոլորտի 2025թ. (ծրագրային տվյալներով) պարզեցված բյուջեն» զեկուցմամբ:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ 2025թ-ի պետական բյուջեն եկամուտների գծով հաստատվել է 2,837,6 մլրդ դրամի, ծախսերի գծով՝ 3,441,6 մլրդ դրամի չափով: Պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) սահմանվել է 604,0 մլրդ դրամի չափով։

Նախորդ տարվա համեմատ, Ոլորտին հատկացված ծրագրերին ուղղված բյուջետային միջոցները ՀՀ 2025 թ. պետական բյուջեի ծախսերի մեջ նվազել են 0.16 տոկոսային կետով և կազմում են ՊԲ ծախսերի 2.19 տոկոսը՝ 2020-2024թթ-ի միջին 2.51 տոկոսի պարագայում։ Այսինքն, ՊԲ 2025 թ. ծախսերի մեջ Ոլորտին հատկացված բյուջետային միջոցների տեսակարար կշիռը 0.32 տոկոսով, նվազել է։

Հանրային քննարկման մասնակիցների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանեցին զեկուցողները: Հանրային քննարկման մասնակիցները հանդես եկան ելույթներով և արտահայտեցին իրենց գոհունակությունը հանրային քննարկումը նախաձեռնելու և պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Սույն նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի շրջանակներում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել