Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Արտուշի Գաբրիելյանը հունվարի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին։
Խորհրդի հունվարի 15-ի որոշմամբ՝ վերջինիս լիազորությունները որպես դատարանի նախագահ դադարեցվել են, նրա պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։
Նշենք, որ Ավագ Գաբրիելյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հունվարից։
Հիշեցնենք՝ հունվարի 8-ին Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Արգիշտի Ղազարյանը։