Վարչական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 8-ի որոշմամբ՝ դադարեցվել է Վարչական դատարանի նախագահի լիազորությունները։

«Հիմք ընդունելով Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի կողմից 2025 թվականի հունվարի 7-ին ներկայացված՝ Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2025 թվականի հունվարի 8-ից Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի՝ Վարչական դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ:

Ղազարյանը կշարունակի որպես դատավոր պաշտոնավարել։ Նախագահի պաշտոնից դատավորն է հրաժարական ներկայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել