Հաշվապահական հաշվառում չվարելը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ չունենալն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 ՀՀ դրամի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` 250 000 ՀՀ դրամի չափով: