Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբանը Հակոբ Ճարոյանը:
Քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։