Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը դիտարկում ենք որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ․ Զախարովա

Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը դիտարկում ենք որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք անմիջապես դիվանագիտական խողովակներով դիմել ենք Երևանին՝ պարզաբանումներ ստանալու համար։ Ավելի վաղ բազմիցս կոչ էին արել դադարեցնել ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր թույլ չտալու արատավոր պրակտիկան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հաճոյացել հանրապետության իշխանություններին, բայց չէ որ նրանք հայտարարում են իրենց ժողովրդավարության և բազմակարծությանը հավատարմության մասին։

Սակայն այդ հարցը պետք է առաջին հերթին ուղղել հայկական իշխանություններին»,- ամփոփել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել