Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել բողոքի ցույցի մասնակիցներին, ովքեր դեմ են Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից հրաժարվելու «Վրացական երազանքի» որոշմանը և չեն ճանաչում խորհրդարանում անցկացված նախագահական ընտրությունների օրինականությունը։
«Դուք միակ նախագահն եք», «մենք չենք ճանաչում ոչ լեգիտիմ Կավելաշվիլիին»,-վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլիին ասել են երթի մասնակիցները։
Սալոմե Զուրաբիշվիլին նրանց պատասխանել է.
«Ոչինչ չկա, ոչ ոք ոչ մեկին չի ընտրել, ոչինչ չի եղել։
Շնորհակալություն, շնորհակալություն երիտասարդներին, եկեք շնորհակալություն հայտնենք նրանց՝ երկրի ապագայի համար պայքարելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։