Հնարավո՞ր է արդյոք բռնագանձել ալիմենտի գումարը մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այն անձինք, ովքեր օրենքով իրավունք ունեն ստանալ ալիմենտ, այն բռնագանձելու պահանջով կարող են դիմել դատարան։

Ալիմենտ բռնագանձելու գործով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը։

Բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը` ելնելով կողմերի գույքային և ընտանեկան դրությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել