Որքա՞ն կկազմի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը

2003 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին, որը ներկայումս գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմում է 730.080 դրամ:

Իրավաբան.net-ը նախկինում անդրադարձել է, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը:

2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը դառնալու է 992.100 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվելու «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2002 թվականի դեկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահի և նրա տեղակալների, ՀՀ վարչապետի, ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների, ՀՀ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների, ՀՀ նախարարների և տեղակալների նոր դրույքաչափերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել