ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը «չենթարկվեց» վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու խնդրանքին, ինչից հետո նա հեռացվեց կուսակցությունից։ Այժմ Հովիկ Աղազարյանը Ազգային ժողովի անկախ պատգամավոր է։ Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նրան մեղադրեց պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարելու համար։