«Ռոսավիացիա» ավիաընկերությունը ուղևորներին արգելել է հեղուկներ բարձրացնել ինքնաթիռ։ Սահմանափակումը կգործի Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում։
Այս մասին հաղորդում է lenta.ru ինտերնետային կայքը:
Անվտանգության միջոցառումները կապված են ահաբեկչության սպառնալիքի աճի հետ։ Արգելքի գործողության ժամկետների վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում։ Կազմակերպությունում նշեցին, որ սահմանափակումը չի տարածվում այն դեղորայքների վրա, որոնց ընդունումն անհրաժեշտ է թռիչքի ժամանակ։
Հ.Գ. Իրավաբան.net-ի միջազգային լրահոսով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: