«Արագաչափերը հանելու օգտին հանդես եկող խմբին կաջակցեմ»․ Նիկոլ Փաշինյան

«Արագաչափերը հանելու օգտին հանդես եկող խմբին կաջակցեմ, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նավաձեռնություն բերել Ազգային ժողով։ Գիտեմ, որ կոնսենսուս չի լինի, ԱԺ-ն դեմ կքվեարկի, որից հետո կանցնենք 300 հազար ստորագրության։ Եթե հաջողվի, մենք հարցը դուրս կբերենք հանրաքվեի։

Ես այս գործընթացին կաջակցեմ կազմակերպչկան մասով, բայց իմ դիրքորոշումը չեմ քարոզի ո՛չ «այո»-ի, ո՛չ «ոչ»-ի օգտին, որովհետև էն շփումները, որոնք ես ունեցել եմ էս ընթացքում, ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես միակողմանի դիրքորոշմամբ հանդես գան, ես էս պլանն եմ առաջարկում։

Շատ կարևոր է չափել հանրային պահանջը, եթե 50 հազար հավաքվեց, ուրեմն նախնական թեմա կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել