«Կան հրաշքներ, որոնց ես այս տարի սպասում եմ». Արսեն Բաբայան

«Իմ կյանքում ամենահիշվող ու վառ Ամանորը եղել է անցյալ տարի, երբ ծնվեց իմ աղջիկը: Միայն այն հանգամանքը, որ ինքը կար մեր ընտանիքում, արդեն իսկ ամենաարտառոցն էր ու ամենահետաքրքիրը»,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում՝ անկեղծանալով ասաց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Նրա համար այս տարի իրենց տան տոնածառը ևս կլինի ամենագեղեցիկն ու պայծառը. «Եթե ամեն տարի տոնածառը դնում էինք իմ ու կնոջս համար, ապա այս տարի կդնենք նաև իմ բալիկի՝ Արփիի համար: Դրանով իսկ  այն կդառնա ամենահիշվողը»:

Թեև փոքրիկ Արփին չի սպասում Ձմեռ պապին, քանի որ անգամ նրա գոյության մասին դեռ չգիտի, բայց, այնուամենայնիվ,  նվեր կունենա. «Ինքը շատ է սիրում ճոճորվել: Ես ու կինս որոշել ենք ձիուկ գնել, որպեսզի ճոճորվի այնքան, որքան կցանկանա»:

Իրավաբան.net-ի զրուցակիցը, խոսելով իր մանկության տարիներին Ձմեռ պապուց ստացած ամենահիշվող նվերի մասին,  ասաց.

«Թերևս ամենահիշվող նվերը եղել է  ստացածս կանստրուկտոր (լեգո) ֆոտոապարատը: Երևիի 5-6տարեկան էի: Ե՛վ ես, և՛ հայրիկս շատ էինք սիրում լուսանկարել: Դրանից հետո ամեն շաբաթ օր բաղնիքում՝ կարմիր լույսի տակ, տպում էինք իմ ու հորս նկարած նկարները»: 

Թեև Արսեն Բաբայանը Ձմեռ պապուն չի հավատում, բայց ամանորյա հրաշքներին սպասում է. «Ձմեռ պապիին շատ վաղուց չեմ հավատում: Յուրաքանչյուր մարդ ունի իր մտքում պահած ցանկություններ, որոնք նեղ անձնական են: Հրաշքները, բնականաբար, առանց քո միջամտության չեն լինում: Կան հրաշքներ, որոնց ես այս տարի սպասում եմ»:

 

Լուսանկարը` Արսեն Բաբայանի անձնական արխիվից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել