Քիչ առաջ տեղեկություններ են ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՊՊԾ նախկին պետ, «Երևան ՋԷԿ»-ի փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Iravaban.net-ին ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց հետևյալը․
«Հաղորդում ստացվել է անձի կողմից` հարված ստանալու վերաբերյալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (ֆիզիկական ներգործություն)։ Հանգամանքները պարզվում են»
195-րդ հոդվածի 1-ին մասը հետևյալն է սահմանում․
- Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: