Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 24:00:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել