Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադաձավ ԱԺ-ում իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին ու հետևյալը նշեց․ «Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, և հետևաբար այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։
Օգտվելով այս պատեհ առիթից՝ ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում։
Ինձ հարցաքննության չեն կանչել, արդեն ասացի՝ գոյություն ունի նախաձեռնված քրեական վարույթ գործընկեր նախաքննական մարմնում, ու այս առումով որևէ մեկնաբանություն տալու իրավական հիմք չկա և կոռեկտ չէ։
Ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել, ես դա չեմ համարել հանցագործություն»։
Տեսանյութը՝ այստեղ։