Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումներ են անցկացվում։ Ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Պարոն Քյարամյան 200 տարի պատգամավոր եմ, լավ 150, ամբողջ աշխարհը գիտի իմ ունեցվածք-չունեցվածքի մասին։ Դուք այստեղից շատ կիրթ, հանդուրժող կերպով պատասխանում եք Լևոն Քոչարյանի հարցին, ով ունի լիքը բիզնեսներ, ինչքանո՞վ է ճիշտ սկսնակ բիզնեսներին հենց սկզբից մորթել, որ չդառնան Լևոն Քոչարյաններ, դա ճիշտ չէ։ Դուք այստեղ ելույթ եք ունենում, ինչ-որ մեկը ռեպլիկ է բաց թողնում, Դուք շատ կոպիտ արձագանքում եք, Դուք դրա իրավունքը չունեք»,-ասաց նա։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արձագանքեց Հովիկ Աղազարյանի ելույթին։
«Պարոն Աղազարյան, ինչպե՞ս կհրամայեք, որ խոսեմ Լևոն Քոչարյանի հետ, կռի՞վ անեմ Ազգային ժողովում։ Այս երկրի երեսին մեկը չկա, ով որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել, եթե եղել է այդպիսին, ուրեմն ես շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը կլինի հետագայում»,-նշեց նա։
Արգիշտի Քյյարամյանին ընդհատեց լսումները նախագահող Անդրանիկ Քոչարյանը՝ զգուշացնելով, որ Քյարամյանը գտնվում է Ազգային ժողովում և «տղայական խոսակցություններ» չվարի։
-Տղայական չի։
-Տղայական է բառից բուն իմաստով։
-Դուք հանկարծ չորակեք իմ խոսակցությումը։
-Տղայական է, մի արեք այդպիսի բան։ Նորմալ ընթացքով քննարկումները գնում են, սրա իմաստը ո՞րն է։
-Տղայականը՝ Ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն։
Արգիշտի Քյարամյանը դիմելով Հովիկ Աղազարյանին ասաց, որ իրեն երկու անգամ դիմել են Աղազարյանի տղայի գործի հետ կապված։
«Ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները, հենց նույն այդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Խոսում եք կոռուպցիայից, հովանավորչությունից, դե՝ պատասխանեք»,-ասաց Քյարամյանը։
Հովիկ Աղազարյանն ասաց, որ հարցն իրեն է վերաբերում և ինքը պետք է արձագանքի և հարցրեց Արգիշտի Քյարամյանին, թե ինչո՞ւ իր տղայի հետ կապված գործը չեն հասցնում մինչև վերջ։
Իրավիճակը լարվեց։ Հովիկ Աղազարյանը բղավելով պահանջում էր, որ Արգիշտի Քյարամյանն անուն տա, թե ո՞վ է իրեն դիմել։
Տեսանյութը՝ այստեղ։