Ըստ նախնական պայմանավորվածության՝ հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայությունը կիրականացվի ՀՀ սահմանապահ զորքերի կողմից․ ԱԱԾ տնօրեն

Սահմանազատման գործընթացի արդյունքում, կարծում եմ` ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ տարածքից, լրագրողներին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը։

Պատասխանելով ազգային սպառնալիք հանդիսացող գործոնների կամ մարդկանց մասին հարցին` Արմեն Աբազյանը հորդորեց անհոգ լինել` վստահեցնելով, որ մեծ ծավալի աշխատանք է իրականացվում այդ առումով։

Իսկ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները միայնակ վերահսկելու որոշում, ըստ Աբազյանի, այս պահին չկա։

ԱԱԾ տնօրենը հայտնեց նաև, ըստ նախնական պայմանավորվածության՝  2025թ. հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայությունը կիրականացվի Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել