Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՔԿ-ից հայտնել էին, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը կալանավորվել է՝ առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով։

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ Մ.Շ-ն և Վ.Ս-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության CHEVROLET LACETTI-1.4 մակնիշի 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ.Ս-ն, ներկայացնելով կեղծ տեղեկություններ՝ այդ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ.Ս-ն՝ որպես նվիրատու, իսկ Մ.Գ-ն՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Մ.Գ.-ին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել