Ինչպիսի՞ն պետք է լինեն մանկական ամառանոցները

Հայաստանի օրենսդրությամբ` մանկական ամառանոցների շենքերը պետք է ունենան երկուսից ոչ պակաս տարահանման ելք:

Կարկասային և վահանային շենքերը պետք է սվաղված լինեն և ունենան չայրվող տանիքածածկ: Դրանց ջերմապահպանիչը պետք է լինի անօրգանական նյութերից:
Չի թույլատրվում՝
1) երեխաներին տեղավորել շենքերի ձեղնահարկային սենյակներում, ինչպես նաև երկու տարահանման ելք չունեցող շենքերում, շինություններում, հարկերում.
2)երեխաների բնակեցման շինություններում օգտագործել նավթավառեր և էլեկտրաջեռուցիչ սարքեր:
Մանկական ամառանոցները պետք է ապահովված լինեն հեռախոսային կապով և տագնապի ազդանշանային սարքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել