Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին 10-ը տարի ազատազրկումից հետո դուրս է եկել ռուսական բանտից: Այս մասին CNN.com-ին տեղեկացրել է նրա իրավաբան Վադիմ Կլուվգանտը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Յուկոս նավթային կազմակերպության նախկին օլիգարխին համաներմամբ ազատ արձակելու մասին:
Նավթի մագնատը, ով սատարում էր ընդդիմադիր կուսակցությանը, 2003 թվականից եղել է բանտում, իսկ 2005-ին դատապարտվել է հարկերից խուսափելու եւ խարդախության համար: Նա պետք է ազատ արձակվեր 2014 թվականին:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել է, որ Խոդորկովսկին նամակ է գրել և ներում խնդրել` հղում անելով մարդասիրական գործոններին:
Կատարած քայլի համար Ռուսաստանն արժանացել է միջազգային քննադատության, ներառյալ ԱՄՆ-ի քննադատությանը՝ իրավական համակարգի չարաշահման համար:
լուսանկարը՝ Итар Тасс
Իրավաբան.net